Օլյա Հակոբյանը՝ մասնագիտական դադարի, արտաքին փոփոխությունների ու նոր բիզնես սկսելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Օլյա Հակոբյանը՝ մասնագիտական դադարի, արտաքին փոփոխությունների ու նոր բիզնես սկսելու մասին




Դերասանուհի Օլյա Հակոբյանն այս շրջանում մասնագիտական դադարի մեջ է և զբաղվում է սեփական բիզնեսով: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մասնագիտական դադարի, ծանրաբեռնվածության հետևանքով քաշը կորցնելու, նոր բիզնեսի և հետագա ծրագրերի մասին:

«Շատ եմ առնչվել խնդրի, երբ կերպարներս նույնացվում են ինձ հետ, բայց գրագետ հեռուստադիտողները կարողանում են տարբերակել մարդուն և նրա մարմնավորած կերպարը, ու շնորհակալ եմ հենց նրանց: Դադարը պայմանավորված է նրանով, որ սկսել եմ իմ սեփական գործն ու ժամանակ չունեմ նկարահանումների համար»,- ասաց դերասանուհին:



Խոսելով կերպարների մասին՝ նա հավելեց, որ իր մարմնավորած կերպարներից որևէ մեկն իրեն հոգեհարազատ կամ նման չէ:

Օլյան նաև խոսեց սեփական բիզնեսը սկսելու և ոլորտի ընտրության մասին:

«Շատ եմ սիրում հագուստների ոլորտը, դրանով էլ պայմանավորված հենց այդ ոլորտում եմ սկսել աշխատանքը: Իհարկե, կան բազմաթիվ դժվարություններ, որոնք փորձում եմ հաղթահարել և հենց նման դժվարություններն էլ ավելի հետաքրքիր են դարձնում կյանքն ու աշխատանքը»,- ասաց Օլյա Հակոբյանը:



Վերջին շրջանում դերասանուհին դիմել է ոճային փոփոխության՝ ներկելով մազերը:

«Տեսակով շատ ակտիվ եմ ու չեմ կարողանում երկար ժամանակ օրինակ՝ նստել գեղեցկության սրահում, իսկ շիկահեր մազերը խնամելը երկարատև ու բարդ աշխատանք է, ու որոշեցի փոխել մազերիս գույնն ու հիմա ինձ այսպես բավականին դուր է գալիս»,- ասաց դերասանուհին:

Օլյայի խոսքով՝ այս շրջանն իր մոտ եղել է ծանրաբեռնված, ինչի արդյունքում մարզասրահ հաճախել չի հասցրել, բայց քաշ է կորցրել:



Նյութի աղբյուրը այստեղ: