Ինչ գրառում է արել մահից մեկ օր առաջ «Շանթ»-ի հաղորդավարուհի՝ Արմինե Ճաղարյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ գրառում է արել մահից մեկ օր առաջ «Շանթ»-ի հաղորդավարուհի՝ Արմինե Ճաղարյանը




EXCLUSIVElife.am-ն արդեմ տեղեկացրել է, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:

Ստորեւ ներկայացնում ենք Արմինեի վերջին գրառումը, որը նա արել էր մահից մեկ օր առաջ.

 


«Իմ առաջին ուղիղ եթերը Ռադիոյի եթեր էր, իսկ այսօր ուրիշ աշխարհ-ռադիոյի օրն է : շնորհավորեմ բոլոր գործընկերներիս, ուսանողներիս ու ռադիոլսողներին»: