Մարիա Չանդիրյանի ամուսնության անակնկալ առաջարկություն է ստացել, ով է պարուհու ընտրյալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիա Չանդիրյանի ամուսնության անակնկալ առաջարկություն է ստացել, ով է պարուհու ընտրյալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Պարուհի եւ դերասանուհի Մարիա Չանդիրյանը, որն առավել հայտնի է դարձել «Out Dance» սիթքոմից, ամուսնանում է: Օրեր առաջ նա յուրահատուկ ու անակնկալ ամուսնության առաջարկություն է ստացել իր սիրելիից՝ MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգոյանից: Զույգը բավական ակտիվ է սոցցանցերում ու իրենց կյանքի այդ կարեւոր պահով կիսվել է նաեւ հետեւորդների հետ:


Մինչ այդ էլ նրանք համատեղ լուսանկարներ շատ են հրապարակել: Գագիկը Մարիային անվանել է իր ամենահավատարիմ ընկեր:


Մարիան էլ առիթը բաց չի թողել գովելու սիրելիին.«Ես միշտ հիանում եմ քեզնով»:




Չանդիրյանն ու Գրիգորյանը հաճախակի նաեւ միասին մարզվում են ու տեսանյութեր տեղադրում իրենց էջերում:


Փետրվարին Չանդիրյանը սիրելիին նվիրված այսպիսի գրառում է արել.«Խոսքերն այնքան էժան են, որ նկարագրեմ, թե ով ես ու ինչպես եկար: Ինչքան անգույն էր մինչեւ քեզ, ինչքան գունավոր դարձավ: Ինչքան փշրված էր ամեն բան, ինչքան բուժվել եմ հիմա: Ինչքան շնորհակալ եմ Աստծուն, որ քո աչքերով, քո ձեռքերով ու քո միջոցով ամեն օր ու ամեն պահ ցույց է տալիս, թե ինչքան է ինձ սիրում: Քո մասին այսօր չեմ պատմի, ուղղակի կկիսվեմ մի փոքր հատվածով մեր մեծ պատմությունից: Սիրում եմ հոգիդ, օր օրի ավելի ու ավելի շատ»:


Մարիան Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի դուստրն է: Ինքն էլ ջրացատկի միջազգային կարգի մրցավար է ու երբեմն աշխատում է մրցումների ժամանակ:

21-ամյա Գագիկ Գրիգոյանն MMA-ում 2 մենամարտ է անցկացրել ու նույնքան հաղթանակ տարել: Վերջին մենամարտը նա անցկացրել է 2021-ի