Լեռնային Արցախը՝ Առաջին խմբի առաջնության չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեռնային Արցախը՝ Առաջին խմբի առաջնության չեմպիոն



Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4-1 հաշվով հաղթեց «Գանձասարին» և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը։


«Լեռնային Արցախն» այս պահին իր ակտիվում ունի 69 միավոր և, անկախ հետագա արդյունքներից, Ստեփանակերտը ներկայացնող թիմը կհռչակվի չեմպիոն:

Ինչպես տեղեկացնում է նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը՝ այսօր ժամը 21:00-ին ֆուտբոլիստներին դիմավորելու արարողություն է լինելու Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում։