Ինչ պայմաններում է մահացել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ պայմաններում է մահացել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ




Ինչպես արդեն տեղեկացրել է, մայիսի 9-ին ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա ընկել էր Դեբեդ գետը:

Արմինեն վարում էր «Ճամպրուկս ու ես» հաղորդումը, որի հերթական նկարահանման նպատակով գնացել էին Լոռու մարզ:

Հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Դեբեդ գետից քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս էին բերել նրան, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Մահից ժամեր առաջ նա լուսանկարներ եւ տեսանյութեր էր հրապարակել:


Արմինե Ճաղարյանը 31 տարեկան էր:

Նյութի աղբյուրը այստեղ: