Աճուրդի է հանվել ռեփեր Թուփաք Շակուրի ավտոմեքենան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աճուրդի է հանվել ռեփեր Թուփաք Շակուրի ավտոմեքենան




ԱՄՆ-ում «Goldin» աճուրդի են հանել «Hummer H1» ամենագնացը, որը 1996թ․-ին հավաքվել է hատուկ հայտնի ռեփեր Թուփաքի համար։

Մեքենան, որը պատրաստել է «American Motors» ընկերությունը , պատվիրատուի ցանկությունների համաձայն՝ մի շարք հավելումներ է ստացել , մասնավորապես՝ ուժեղացած բամփերներ ու անիվներ ունի, որոնք հարմարեցված են բարդ ճանապարհներով երթեւեկելու համար։ Սրահը զարդարված է բեժ գույնի կաշվով։


Թուփաքի մահվանից հետո «Hummer»-ը ժառանգել է նրա մայրը։ Վաճառքի հանված մեքենայի հետ տրվում է օրիգինալ համարանիշը։ Այս պահին այն գնահատվում է 100 հազար դոլար։