Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել




Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել, հատնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Աբրահամյանը հայտնել է, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ մահ է առաջացրել)։ 

 «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։ Նա նավակով նկարահանումներ իրականացնելիս Դեբեդն է ընկել, 10 կմ գետը քշել է կնոջը, նրան անգիտակից տեղափոխել են հիվանդանոց, բայց փրկել չեն կարողացել։