Աստղագուշակ մայիսի 12-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ մայիսի 12-ի համար

 


Խոյ. 

Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած որ այն իր դրական կողմերն էլ ունի: Օրինակ, այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում դուք վաղուց չեք տեսել` անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել, կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը:

Ցուլ. 

Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Երկվորյակներ. 

Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:

Խեցգետին. 

Օրը կապված է կենսական եռանդի կուտակման հետ: Դեռ դրա առաջին կեսին դուք կզգաք ուժերի ներհոսք, և դա միայն սկիզբը կլինի: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:

Առյուծ. 

Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները` երևի պետք կլինի, որ դուք ինքներդ գործի անցնեք և վերափոխեք իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք:

Կույս. 

Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է:

Կշեռք. 

Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:

Կարիճ. 

Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն պահն է, երբ կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Աղեղնավոր. 

Օրը տանելի կլինի, եթե դուք դրսևորեք զգուշավորություն և հրաժարվեք կասկածելի ձեռնարկումների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վրա:

Այծեղջյուր. 

Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Ջրհոս. 

Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց` ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները:

Ձկներ. 

Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես ոչնչով չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով, և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա: