«Երանի, որ երազ տեսած չլինեի». Մարինա Գրեգը կանխազգացել էր Արմինե Ճաղարյանի ողբերգական մահը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երանի, որ երազ տեսած չլինեի». Մարինա Գրեգը կանխազգացել էր Արմինե Ճաղարյանի ողբերգական մահը




EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը մտերիմ էր Արմինեի հետ:

Նա ինստագրամյան իր էջում սթորի է հրապարակել՝ նշելով, որ նախքան Արմինեի մահը երազ էր տեսել՝ կանխազգալով ողբերգությունը:



Մարինան նաեւ հուզիչ գրառում է արել.

«Ես դեռ միամտաբար սպասում եմ, որ բոլորը հերթով կհերքեն, կասեն՝ թյուրիմացություն է եղել… Քեզ հետ չէր կարող սենց բան լինել, չէր կարող էս վերջ լինել…

Էջս դարձել է հրաժեշտի օրագիր. հերթով ամենավառ թերթերը պոկվում են…
Իմ լավ ու վատ օրերի ընկեր, ախր էնքա՜ն էիր սիրում կյանքը, էնքա՜ն էր կյանքը քեզ սիրում… ի՞նչը շատ համարեցին:

Խնդրում եմ ինձ մի հարցրեք՝ ճի՞շտ է պատահածը: Չէ, ճիշտ չի, սա չի կարող ճիշտ լինել:



Ճաղարյան ջա՜ն, իմ ճանաչած ամենախաղաղ ու լուսավոր մարդ, իմ ճամփորդությունների խելառ ընկեր, ես չեմ կարող հրաժեշտի խոսքեր ասել, ես չեմ կարող քո մասին անցյալով խոսել…

Ես քեզ շատ եմ սիրում: Վառ փայլիր, լուսավոր ջան»: