Լեպսը մեկնել է պատերազմական գոտի՝ Դոնբաս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեպսը մեկնել է պատերազմական գոտի՝ Դոնբաս




Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը տեսանյութ է հրապարակել Դոնբասից, որտեղ այժմ տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Երգիչը մեկնաբանել է Դոնբաս մեկնելու պատճառը նշելով, որ ինքն այնտեղ է արդկանց ծանր օրերից շեղելու համար։ Լեպսը հայտնել է, որ ծրագրում է երգել հոսպիտալներում՝ վիրավորների համար։

«Հոսպիտալներ կգնանք, կայցելենք վիրավորված տղաներին, երեխաներին ու մարտիկներին։ Նրանց երջանկություն կմաղթենք, սկավառակներ կնվիրենք ու գումար կտանք»,- ասել է Լեպսը։

Հրապարակումը արժանացել է բուռն մեկնաբանությունների, որտեղ մարդիկ շնորհակալական խոսքեր են հղել նման քայլի համար: