«Այն, ինչ դարձավ ողբերգության պատճառ». Արմինե Ճաղարյանը ռաֆտելի մեծ սիրահար էր. բացառիկ լուսանկարներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Այն, ինչ դարձավ ողբերգության պատճառ». Արմինե Ճաղարյանը ռաֆտելի մեծ սիրահար էր. բացառիկ լուսանկարներ




EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Երեկ՝ մայիսի 11-ին, տեղի է ունեցել հաղորդավարուհու հոգեհանգիստը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Հավելենք, որ Արմինեն ռաֆտելի սիրահար էր:


Նրա սոցիալական ցանցերի էջերում բազմաթիվ նման հրապարակումներ կան:

Նշենք, որ համացանցում նաև բուռն քննարկվում է Rafting in Armenia ընկերության՝ տարածած գրառումը, որում նշված էր, որ իրենք մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում:

Պարզվում է, որ Արմինեն արձագանքեր էլ տվյալ գրառմանը՝ նշելով հետևյալը.



«Մմմ, բա սենց ո՞նց»: