Պուգաչովան եւ Գալկինը մտադիր չեն Ռուսաստան վերադառնալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պուգաչովան եւ Գալկինը մտադիր չեն Ռուսաստան վերադառնալ




Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը վստահ է, որ ձմռան վերջին Ռուսաստանը լքած Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան չեն պատրաստվում վերադառնալ։ Ըստ լուրերի՝ աստղային զույգն արդեն վաճառքի է հանել իր շքեղ առանձնատունը, որը գտնվում է Գրյազ գյուղում։ Կատակերգուի հյուրախաղերը Ռուսաստանում ակտիվորեն չեղարկվում են։ Սակայն Գալկինը չի կորցնում հույսը եւ շարունակում է համերգներ տալ Իսրայելում, որտեղ ներկայումս ապրում է ընտանիքի՝ կնոջ եւ երկու երեխաների հետ։

«Նա այրում է բոլոր կամուրջները իր վերադարձի համար»,- իրավիճակը մեկնաբանել է Քսենիա Սոբչակը։

Հնարավոր է, որ առանձնատան վաճառքից ստացված գումարով Գալկինն ու Պուգաչովան անշարժ գույք ձեռք բերեն արտասահմանում։

Աղբյուրը՝ Film.ru