Կապ չունի, որ Նանուլը 12 տարեկան է՝ նա արտիստ է. Նանուլի պրոդյուսերի մեկնաբանությունը քննադատությունների վերաբերյալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կապ չունի, որ Նանուլը 12 տարեկան է՝ նա արտիստ է. Նանուլի պրոդյուսերի մեկնաբանությունը քննադատությունների վերաբերյալ




Օրեր առաջ երգչուհի Նանուլը 3 տարի դադարից հետո ներկայացրել է «Play tur» երգը և տեսահոլովակը, որն արդեն ունի 904 հազար դիտում: Տեսահոլովակի շուրջ ծավալվեցին մի շարք քննադատություններ և մեկնաբանություններ և Tert.am Life-ի հետ զրույցում Նանուլի պրոդյուսեր Լիլինան խոսել է տեսահոլովակի և երգի հաջողության, հետագա ծրագրերի և նման քննադատությունների հետ կապված նրանց վերաբերմունքին:

«Այս քննադատություններին մենք արդեն սկսել ենք նորմալ վերաբերվել: Երբ Նանուլը դեռ 3.5 տարեկան էր Վիկան պատասխանում էր՝ երբ կտեսնեք երեխային առօրյայում շպարով այդ ժամանակ էլ հանգիստ կարող եք քննադատել: Այս դեպքում կապ չունի, որ նա 12 տարեկան է, Նանուլը բեմում արտիստ է»,- ասաց պրոդյուսերը:



Նա հավելեց, որ տեսահոլովակում կերպարը պետք է տարբերվի իրական կյանքի կերպարից:
«Իհարկե տեսահոլովակի նրա կերպարը և առօրյայում պետք է տարբեր լինեն: Երգի մասին շատ դրական արձագանքներ ենք ստացել: Նորմալ է, երբ գործն այդքան հետաքրքրություն է առաջացնում նաև պետք է լինի քննադատություն: Ներկայացրել ենք հոլովակ, որտեղ դպրոցականը ընդմիջման ժամին ընկնում է երազանքների գիրկը»,- նշեց նա:
Արդյունքների և դրական խոսքերի մասին խոսելիս Լիլինան շեշտեց, որ ի սկզբանե ունեցել են մեծ ակնկալիքներ:

«Ակնկալիքները միշտ բարձր են, քանի որ Նանուլի դեպքում միշտ էլ շատ են եղել դիտումները, չնայած 3 տարվա դադարի, հաշված օրերի ընթացքում դիտումները գերազանցում են 900 հազարը: Կարծում եմ, որ 12 օրում կլրանա 1 միլիոն դիտումը, իսկ դա Հայաստանում մեծ արդյունք է, ինչի համար էլ շնորհակալ ենք բոլորից»,- ասաց պրոդյուսերը:



Պրոդյուսերի խոսքով՝ երգը պետք չէ որևէ կերպ կապել առօրյա կյանքի հետ:
«Չեմ կարծում, որ բրենդային հագուստի մասին տողերը պետք է սխալ ընկալվեն, քանի որ երիտասարդները մեզանից էլ լավ գիտեն այդ բրենդների անուններն ու պարում են ռուսական հայտնի երգերի ներքով՝ տարածելով այդ հոլովակները յութուբում: Հավատացեք, որ սա երգ է ուղղակի թիթիզ աղջկա մասին »,- նշեց պրոդյուսերը:

Հետագա անելիքների մասին խոսելիս նա նշեց, որ այլևս երկարատև դադարներ չեն լինելու:
«Այս պահին ունենք երգեր, որոնք պետք է նկարենք, նաև ունենք պատրաստած մասշտաբային մի երգ, որի փակագծերը դեռևս չեմ կարող բացել, բայց վստահեցնում եմ, որ հետաքրքիր է լինելու»,- ասաց նա: