Հայ մարզիկները Եվրոպայի չեմպիոններ են դարձել` հաղթելով թուրքին ու ադրբեջանցուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ մարզիկները Եվրոպայի չեմպիոններ են դարձել` հաղթելով թուրքին ու ադրբեջանցուն



Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
 
60 կգ քաշային կարգում ևս հաղթանակը Հայաստանի հավաքականինն է։ 17-ամյա Արման Մրտեյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը. այս անգամ մրցելով արդեն մեծահասակների մրցաշարում։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։