Ովքե՞ր են ընդգրկված «Եվրատեսիլ֊2022»֊ի` Հայաստանի ժյուրիի կազմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքե՞ր են ընդգրկված «Եվրատեսիլ֊2022»֊ի` Հայաստանի ժյուրիի կազմում




Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր «SNAP» երգով ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:

Եզրափակիչում Ռոզա Լինից զատ հանդես կգան ևս 24 երկրի պատվիրակներ, սակայն քվեարկել կարող են մասնակից բոլոր 40 երկրներից։

Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, Սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը: