Ռոզա Լինի՝ կիսաեզրափակչում հաղթահարած խնդիրը, հանդիպումը հայերի հետ ու «Եվրատեսիլ 2022»-ի բեքսթեյջում մնացած մյուս հետաքրքիր մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզա Լինի՝ կիսաեզրափակչում հաղթահարած խնդիրը, հանդիպումը հայերի հետ ու «Եվրատեսիլ 2022»-ի բեքսթեյջում մնացած մյուս հետաքրքիր մանրամասները



«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն այսօր պատրաստվում է մրցույթում իր եզրափակիչ ելույթին, իսկ մինչ այդ հասցրել է ոչ պակաս բուռն ու հետաքրքիր օրեր անցկացնել Թուրինում: 

Երգչուհին երեկ ելույթ է ունեցել մրցույթի ժյուրիի համար նախատեսված շոուին, որի շրջանակում մասնակիցներին գնահատում են ժյուրիի անդամները, մայիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրինում բնակվող հայերի հետ, ինչպես նաեւ հասցրել ելույթ ունենալ եվրատեսիլյան հայտնի` Wiwibloggs կայքի կազմակերպած Wiwijam միջոցառմանն ու մի քանի այլ համերգային ծրագրերի, որոնց ընթացքում կատարել է իր Snap երգը, իսկ եվրոպացի երկրպագուները ձայնակցել են նրան: