Լրահոս

Ընդամենը 1 ամիս առաջ Արմինեն և Վահեն երջանիկ էին. նրանք ներկայացրել էին իրենց շքեղ առանձնատունը


EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:

Զույգն ամուսնացել էր նախորդ տարի:

Ընդամենը մեկ ամիս առաջ նրանք «Չէին սպասում» հաղորդման շրջանակներում ներկայացրել էին իրենց շքեղ առանձնատունը:

 
 Հավելենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։



Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարողն էր։