Լրահոս

Անհարմար իրավիճակ Եվրատեսիլում. Վրաստանը չի տվել ամենաբարձր միավորը Մեծ Բրիտանիային




Վրաստանի հանրային հեռարձակողը հերքել է այն տեղեկությունը, թե «Եվրատեսիլ 2022»-ի քվեարկության ժամանակ վրացական ազգային ժյուրին, ի տարբերություն հանդիսատեսի, ցածր գնահատական ​​է տվել ուկրաինական խմբին։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Kalush Orchestra խումբը՝ «Ստեֆանիա» երգով։

Մրցույթի կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը՝ 12 միավորը, բաժին է հասել Մեծ Բրիտանիային, որը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Իսկ Ուկրաինային տրվել է ընդամենը 6 միավոր։ Վրաստանի ներկայացուցիչների գնահատականների հնչեցումն ուղիղ եթերով չի հեռարձակվել, իբր տեխնիակական խնդիրների պատճառով, իսկ մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ միավորները բաժին են հասել բրիտանացի երգիչ Սեմ Ռայդերին։

Վրաստանի հանրային հեռարձակողն իր հայտարարության մեջ պնդում է, որ Վրաստանի ազգային ժյուրին ուկրաինական խմբին շնորհել է առաջին տեղը եւ ամենաբարձր՝ 12 միավորը։

Այս մասին է վկայում Եվրատեսիլի կազմակերպիչներին ուղարկված նոտարական վավերացված փաստաթուղթը։ Հանրային հեռարձակողը պարզաբանում է «Եվրատեսիլի» կազմակերպիչների հետ թյուրիմացության մանրամասները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում