Սպասում եմ…Միանգամից՝ երկու աղջկա. դերասանուհի Ալիս Մելիքսեթյանի ակնարկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սպասում եմ…Միանգամից՝ երկու աղջկա. դերասանուհի Ալիս Մելիքսեթյանի ակնարկը



Դերասանուհի Ալիս Մելիքսեթյանը նոր լուսանկարներ է հրապարակել:



Դրանց կից Ալիսը գրել է հետեւյալը.

«Այսպիսի օր էլ եմ ունեցել. Սարյան փողոցում, ծաղկեփնջերը ձեռքիս, աջ ոտքս, ոլորապտույտ դիրքով տեղափոխած ձախ ոտքին կից, բայց այնքան էլ անհարմար դիրք չէր՝ կարճատև թիկնի համար, կամ էլ՝ կադրի անհագ ցանկությունն էր բթացրել անհարմարության զգացումը, մի խոսքով՝ սպասում եմ, մի անգամից՝ երկու աջկա»:

Հավելենք, որ հեռուստադիտողներին Ալիսը հայտնի է սերիալներից, ինչպես նաեւ տեւական ժամանակ եղանակի տեսություն էր հաղորդում «Առաջին ալիքում»:

Հավելենք, որ դերասանուհին վերջերս ակնարկել էր, որ սիրահարված է:



Նա գրառում էր արել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչ էլ, որ պատահի ձեզ հետ կամ կունենաք կյանքում, կամ ՝ ինչի էլ որ կհասնեք, անպայման սիրահարվեք, իսկ եթե բախտներդ բերի՝ սիրեք: Միակ մարդկային աճի՝ հոգևոր վիճակնա բոլոր իրավիճակներից, որ զգում ես մեջքիդ վրա թևեր կան և դու կարող ես սավառնել. մինչև որ գլուխդ կքսվի ամպերին, ուղեղդ կմխրճվի աստղերի մեջ ու այդպես տևական ժամաանակ կամ գուցե՝ հարատև, ամպոտած գլխով կապրես ու չես ուզի, որ երկրային կենցաղապաշտ որևէ արարած դիպչի քեզ, որ հանկարծ մազերիցդ թափ չընկնեն նրա համբույրից գոյացած ամպիկները»: