Ստեֆանիան մեր հաղթանակի հիմնն է. «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող Ուկրաինայի երգի նոր տեսահոլովակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեֆանիան մեր հաղթանակի հիմնն է. «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող Ուկրաինայի երգի նոր տեսահոլովակը




«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հաղթող ուկրաինական «Kalush Orchestra» խումբը հաղթանակից ժամեր անց իր յութուբյան պաշտոնական էջում հրապարակել է տեսահոլովակ՝ պատերազմական լուսանկարներով և տեսանյութերով՝ կից գրառմամբ.

«Այս երգը նվիրել եմ մորս, իսկ երբ պատերազմը սկսվեց, երգը շատ նոր իմաստներ ստացավ։ Չնայած երգում պատերազմի մասին խոսք չկա, բայց շատերը սկսեցին այն կապել մայր Ուկրաինայի հետ։

Ավելին, հասարակությունը սկսեց դա անվանել մեր պատերազմի հիմնը։ Եթե Ստեֆանիան եղել է մեր պատերազմի հիմնը ես կցանկանայի, որ այն դառնա մեր հաղթանակի հիմնը»:

 
 Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հաղթողն այս տարի Ուկրաինան է, որը հաղթանակ է տարել և ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով։ «Stefania» երգի կատարմամբ հավաքել է 631 միավոր: