Գոհար Ավետիսյանի գրառումը նախկին ամուսնու մասին և վերջինիս արձագանքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանի գրառումը նախկին ամուսնու մասին և վերջինիս արձագանքը




Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը միշտ հանրայնացնում է իր գործունեությունը և անձնական կյանքը: Մեկ տարի առաջ Գոհարը գրառում էր կատարել՝ պատմելով, որ բաժանվել է 2-րդ ամուսնուց և պատրաստվում է միայնակ մեծացնել իրենց որդուն՝ Գասպարին:

Չնայած այդ ամենին Գոհարը հաճախ է հրապարակումներ կատարում՝ ակնարկելով ամուսնուն: Վերջերս Գոհարը հրապարակել էր հոլովակ ձիարշավարանից՝ կից գրելով. «Նա շատ բան է սպանել իմ մեջ, բայց ոչ սերը ձիերի նկատմամբ»:

Գոհարի նախկին ամուսինը, արձագանքելով գրառմանը, սթորի բաժնում լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Եկեք լինենք անկեղծ: Ես արթնացրել եմ սերը ձիերի նկատմամբ, քանի որ վաղուց եմ սիրում այդ կենդանուն, բայց երբ խոսքը նրա ներսում ինչ-որ բան սպանելու մասին է, դա ճիշտ չէ: Այնտեղ սպանելու բան էլ չկար: Կգա ժամանակը և նա անձամբ կպատմի ամեն բան»։