Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին




Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը ստացել է Կաննի 75-րդ կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը», իր թվիթերյան էջում հայտնում է Variety պարբերականը։

Մրցանակը հանձնվել է նախքան Top Gun: Maverick («Թոփ Գան․ Մեւերիկ») ֆիլմի ցուցադրությունը։ Ժապավենի գործողությունները տեղի են ունենում օրիգինալ ֆիլմի իրադարձություններից 35 տարի առաջ․ առաջին ֆիլմը թողարկվել է 1986թ․-ին։

2019թ․ «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է դարձել ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, իսկ 2021թ․-ին՝ ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթեն ու իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելոկիոն։