ԵԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԵԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը



Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: 

Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում: 

Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ) Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 21-30-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: