Բրիթնի Սփիրսի փեսացուն առաջին անգամ մեկնաբանել է իր եւ երգչուհու երեխայի կորուստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսի փեսացուն առաջին անգամ մեկնաբանել է իր եւ երգչուհու երեխայի կորուստը




Օրերս ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին հայտնել է տխուր լուր՝ նա կորցրել է երեխային։ Այսօր արտիստուհու փեսացուն՝ Սեմ Ասգարին առաջին անգամ մեկնաբանել է համատեղ երեխայի կորուստը։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։



«Մենք զգացինք ձեր աջակցությունը։ Փորձում ենք ամեն ինչին դրական վերաբերել եւ առաջ շարժվել: Դժվար է, բայց մենք մենակ չենք: Շնորհակալություն մեր անձնական կյանքը հարգելու համար: Շուտով մեր ընտանիքը կհամալրվի»,- գրել է Ասգարին։