Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում`դպրոցականների օլիմպիական խաղերում




Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Յուրա Բաբլումյանն արժանացել է արծաթե, իսկ Ոսկան Ոսկանյանը` բրոնզե մեդալի:

Նշենք, որ մայիսի 14-22-ը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում ընթանում է 16-18 տարեկան դպրոցականների համար նախատեսված ամենախոշոր սպորտային միջոցառումը՝ դպրոցականների օլիմպիական խաղերը կամ «Գիմնազիադա 2022»-ը, որին մասնակցում են 64 երկրների մարզիկներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում, ինչպես նաև պարալիմպիկ 3 մարզաձևերում։

Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 3 600 պատանի մարզիկներ, իսկ 1 500 կամավորներ օգնում են կազմակերպչական աշխատանքներում։