Այսպիսին Հայկոյին չեք հիշում… Մանե Գրիգորյանն Արթուր Գրիգորյանի եւ Հայկոյի մասնակցությամբ բացառիկ եւ հուզիչ լուսանկարներ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսպիսին Հայկոյին չեք հիշում… Մանե Գրիգորյանն Արթուր Գրիգորյանի եւ Հայկոյի մասնակցությամբ բացառիկ եւ հուզիչ լուսանկարներ է հրապարակել




Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն օրերս հոր՝ Արթուր Գրիգորյանի եւ Հայկոյի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել:



Հավելենք, որ Մանեն շատ ծանր է տանում հոր կորուստը:



Նա գրեթե ամեն օր նրա վերաբերյալ լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում:

 
 Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին:

Ըստ տեղեկությունների՝ նա կոկորդի քաղցկեղ ուներ:

Մանեն հոր մահից հետո եթերում խոստովանել էր, որ հոր հիվանդության մասին իմացել են նախորդ տարի՝ սեպտեմբերին:

 
 Ըստ Մանեի՝ շատ ծանր շրջան էր, չնայած՝ փորձում էր հոր մոտ ցույց չտալ իր տխրությունը: Մանեի խոսքով՝ հայրը միշտ հետևում էր իր եթերներին, ավելին՝ հիվանդության բացահայտումից հետո մեկ անգամ ասել էր իրեն, որ իր աչքերը եթերում տխուր էին: Արթուր Գրիգորյանն ասել էր Մանեին, որ հեռավոր գյուղում նրան դիտողները չպետք է զգան իր վատ տրամադրությունը:

Մանեն եթերում խոստացել էր միշտ լինել ուժեղ, չնայած, որ իրեն առանց հոր շատ դժվար է:

«Խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ, կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի հեռուստադիտողի տրամադրությունը: Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»: