Եթե ամուսինս այսպես հագնվեր, կասեի՝ հանի. Լուսինե Թովմասյանը քննադատել է Գոռ Հակոբյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եթե ամուսինս այսպես հագնվեր, կասեի՝ հանի. Լուսինե Թովմասյանը քննադատել է Գոռ Հակոբյանին




Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

 
 Դրա շրջանակներում հյուրին ներկայացվում են հանրային դեմքերի լուսանկարներ, որոնց կերպարի վերաբերյալ հյուրը պետք է կարծիք հայտնի:

Հյուրը դա անում է առանց իմանալու, թե ում մասին է խոսքը:

Լուսինեին ներկայացվել է նաեւ դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի լուսանկարը:



Նա նշել է, որ եթե տվյալը կերպարը բեմական է, ապա շատ լավն է.

«Եթե ամենօրյա է, ապա չեմ պատկերացնում ճղած ջինսերով: Եթե ամուսինս ճղած ջինսեր հագներ, ես կասեի՝ հանի: Ես այնպես կասեի ամուսնուս, որ նա կհաներ»: