«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ եւ հռչակվեց չեմպիոն, «Լիվերպուլը» երկրոդն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ եւ հռչակվեց չեմպիոն, «Լիվերպուլը» երկրոդն է




«Մանչեսթեր Սիթին» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը՝ միայն վերջին տուրում ապահովելով առաջին տեղը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընդունեց «Աստոն Վիլային» եւ անհավանական պայքարում կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։


«Լիվերպուլի» լեգենդար խաղացող, անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը անգլիացի կիսապաշտպան Մեթի Քեշի եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի շնորհիվ առջեւում էր 2։0 հաշվով մինչեւ 69-րդ րոպեն, սակայն «Մանչեսթեր Սիթին» Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի դուբլի եւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսի գոլի շնորհիվ 5 րոպեում (76-րդ, 79-րդ եւ 81-րդ րոպեներին) առաջ անցավ՝ 3։2 եւ 93 միավորով գրավեց առաջին տեղը։

«Լիվերպուլը» տանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ եւ հետ մնաց չեմպիոնից 1 միավոր՝ դառնալով փոխչեմպիոն։

74 միավորով երրորդ տեղը գրավեց Լոնդոնի «Չելսին», որը վերջին տուրում 2։1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»։

Լավագույն քառյակը եզրափակեց «Տոտենհեմը»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթեց հետնապահ «Նորվիչ Սիթիին» եւ վաստակեց 71 միավոր՝ նվաճելով նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

«Արսենալը» 5։1 հաշվով պարտության մատնեց «Էվերտոնին» եւ 69 միավորով գրավեց 5-րդ տեղը՝ բավարարվելով Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգրով։

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տուրում 0։1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին», սակայն մնաց 6-րդ տեղում, քանի որ 7-րդ տեղում ընթացող «Վեստ Հեմն» էլ 1։3 հաշվով պարտվեց «Բրայթոնին» եւ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում։

«Բարնլին», «Ուոթֆորդն» ու «Նորվիչ Սիթին» դուրս մնացին Պրեմիեր լիգայից։

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 3։2 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 76, 81, Ռոդրիգո Էրնանդես, 79 - Մեթի Քեշ, 37, Ֆիլիպե Կոուտինյո, 69

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3։1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 24, Մոհամեդ Սալահ, 84, Էնդրյու Ռոբերտսոն, 89 - Պեդրու Նետու, 3

«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 2։1 (տեսանյութ)

Կայ Հավերց, 11, Ռոս Բարքլի, 90+1 - Դեն Գոսլինգ, 87

«Նորվիչ Սիթի» - «Տոտենհեմ»՝ 0։3 (տեսանյութ)

Դեյան Կուլուշեւսկի, 16, 64, Հարի Քեյն, 32

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 5։1 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 26, 11մ, Էդվարդ Նկետիա, 31, Սեդրիկ, 56, Գաբրիել, 60, Մարտին Էդեգոր, 82 - Դոմինիկ վան դե Բեկ, 45+3

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։0 (տեսանյութ)

Ուիլֆրիդ Զահա, 37

«Բրայթոն» - «Վեստ Հեմ»՝ 3։1

Յոել Վելտման, 50, Պասկալ Գրոս, 80, Դենի Ուելբեք, 90+2 - Մայքլ Անտոնիո, 40

«Լեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 4։1

Ջեյմս Մեդիսոն, 49, Ջեյմի Վարդի, 74, Այոսե Պերես, 81, 90+6 - Ջեյմս Ուորդ-Պրաուս, 79, 11մ

«Բրենթֆորդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 1։2

Սերխի Կանոս, 78 - Ռաֆինյա, 56, 11մ, Ջեք Հարիսոն, 90+4

«Բարնլի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1։2

Մաքսվել Կորնե, 69 - Կալում Ուիլսոն, 20, 11մ, 60