Քարդաշյան-Ջեններ ընտանիքը երեկույթ է կազմակերպել Իտալիայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը երեկույթ է կազմակերպել Իտալիայում




Մայիսի 15-ին Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը պաշտոնապես ամուսնացան Սանտա Բարբարայում։ Նորապսակները քաղաքում շրջել են կաբրիոլետով՝ «Ամուսնացած» խորհրդանշական պաստառով։ Հարսը ձյունաճերմակ մինի զգեստով էր, իսկ փեսացուն սմոքինգ էր հագել։ Այժմ զույգը որոշել է գոթական ոճով հարսանեկան արարողություն կազմակերպել Իտալիայում։

MailOnline-ի փոխանցմամբ՝ տոնակատարությունը տեղի կունենա վաղը Պորտոֆինոյի հնագույն ամրոցում։ Մինչ այդ, Քորթնին և Թրևիսը զբոսանավի վրա խնջույք են կազմակերպել իրենց ընտանիքի և ընկերների համար։ Պապարացիները լուսանկարել են աստղերին, երբ նրանք շարժվում էին դեպի նավ։

Քորթնին հայտնվել է գոթական տեսքով։ Նա կրում էր խորը դեկոլտեով սեւ մինի զգեստ, որը զարդարված էր Մարիամ Աստվածածնի դիմանկարով։ Հանդերձանքն ամբողջացրել էր կրունկներով սանդալները։

Քիմը քրոջ երեկույթին ժամանել է կիսաթափանցիկ սև մաքսի զգեստով, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Քայլին ընտրել է ծաղկային պրինտով հանդերձանք։ Իսկ Քլոեն որոշել է ցուցադրել իր քաշի կորստի արդյունքները, ուստի ընտրել է շագանակագույն երանգով մինի զգեստ։