Միհրան Հարությունյանի 5-րդ հաղթանակը MMA-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միհրան Հարությունյանի 5-րդ հաղթանակը MMA-ում


Միհրան Հարությունյանը մեկ տարվա դադարից հետո հաղթական վերադարձ ունեցավ խառը մենամարտերի ութանկյուն:

ԱՄՆ-ում տեղի ունեցած մենամարտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոնը մրցեց ամերիկացի Արթուրո Էրնանդեսի հետ եւ հաղթեց երրորդ ռաունդում։

Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 6 մենամարտ, տարել 5 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:

 
 Նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայում անցկացված Eagles FC 35 մրցաշարում, որտեղ Հարությունյանը 3 րոպեում հաղթել էր ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին:

Արթուրո Էրնանդեսը MMA-ում տարել է 4 հաղթանակ, կրել 6 պարտություն: