Ինչպես էր Վահե Խաչատրյանն ամուսնության առաջարկություն արել Արմինե Ճաղարյանին. նրա մահից հետո չեք կարող առանց հուզվելու նայել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես էր Վահե Խաչատրյանն ամուսնության առաջարկություն արել Արմինե Ճաղարյանին. նրա մահից հետո չեք կարող առանց հուզվելու նայել



EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:

Նրանք ամուսնացել էին նախորդ տարի՝ հոկտեմբերին:

Վահեն գրեթե բոլոր հարցազրույցներում խոստովանում էր, թե որքան է սիրում կնոջը:

Նա սիրո խոստովանություն էր արել նաեւ «Women’s club»-ի բեմից:

Նշենք, որ նախքան ամուսնությունը Վահեն Արմինեին նկարահանման ժամանակ ամուսնության առաջարկություն էր արել:



Այդ դրվագի, ինչպես նաեւ իրենց ամուսնության մասին զույգը խոսել էր «Ամենից ամենա» հաղորդման շրջանակներում:



Թողարկման տվյալ հատվածը դիտել՝ 08:42-ից:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։