Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 23-ից 29-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 23-ից 29-ը




ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին ձեզանից նեղանալու բոլոր պատճառներն ունի։ Դուք նրան շատ քիչ ժամանակ եք հատկացնում։ Մտածեք՝ արդյո՞ք չարժե նրան զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկել։

ՑԼԵՐ

Ձեր սիրելին իր առջեւ ծագած խնդիրները կլուծի ոչ այնքան նորմալ ուղիներով։ Դա ձեզ կզարմացնի, սակայն մի հիասթափվեք նրանից։ Ոչ սովորական մարդկանց հետ ավելի հետաքրքիր է անցնում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հիանալի շրջան է հարաբերություններ սկսելու համար։ Միգուցե, ձեր տեսադաշտում վաղուց կար ինչ-որ մեկը։ Մի վախեցեք անել առաջին քայլը։


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Չարժե պլանավորել ձեր սիրելիի ապագան։ Հասկանում ենք, որ դիմակայելը դժվար է, սակայն կոնֆլիկտներից խուսափելու համար աշխատեք հենց այդպես անել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Վերջնականապես կկարողանաք գրավել այն անձնավորության սիրտը, որը ձեզ այդքան դուր է գալիս։ Բայց մտածեք՝ արդյո՞ք նա ձեզ համար նույնքան հետաքրքիր կլինի. Միգուցե, պետք չէ՞ շտապեցնել իրադարձությունները։


ԿՈՒՅՍԵՐ

Մտածեք այն հարցի շուրջ արդյո՞ք դուք եւ ձեր սիրելին միմյանց անհրաժեշտ քանակությամբ ջերմություն եք տալիս։ Եթե զգում եք, որ ինչ-որ բան հավասար չէ, փորձեք բալանսի բերել բոլոր բացերը։


ԿՇԵՌՔՆԵՐ

Եղեք մաքսիմալ անկեղծ եւ անհոգ։ Միայն այդպես կարող եք գրավել ձեր սիրելիի ուշադրությունն ու ստիպել, որ նա հիանա ձեզնով։


ԿԱՐԻՃՆԵՐ

Դժվար կլինի համոզել ձեր սիրելիին միանալ ձեր խենթություններին։ Նա իրեն շատ լուրջ կպահի։ Փորձեք այնպես անել, որ նա համապատասխանի ձեր տրմադրությանը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Շատ կգնահատվի ձեր կարեկցանքի զգացողությունը։ Ցույց տվեք սիրելիին, որ կարեկցում եք իրեն, սակայն ամեն ինչ չափի մեջ արեք, որ նա չնեղանա ձեզանից։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր առջեւ կծագեն նոր խնդիրներ, որոնք կցանկանաք լուծել ձեր սիրելիի հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս վայելել ցանկացած պահն ու ապրել տվյալ օրով։


ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ այնքան թույլ եւ քնկոտ կզգաք, որ ձեր սիրելիին կթվա, թե չեք ցականում իր հետ շփվել։ Աշխատեք այնպես անել, որ նա չնեղանա ձեզանից։


ՁԿՆԵՐ

Աշխատեք չշեղել ձեր սիրելիին կարեւոր գործերից։ Նրա համար ավելի լավ կլինի ավարտին հասցնել գործերը, որպեսզի հետո կարողանա իրեն ամբողջությամբ ձեզ նվիրել։