Քորթնի Քարդաշյանի իտալական շքեղ հարսանիքի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քորթնի Քարդաշյանի իտալական շքեղ հարսանիքի լուսանկարները




Ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանների ավագ քույր Քորթնի Քարդաշյանը ևս մեկ հարսանեկան արարողություն է կազմակերպել, այս անգամ՝ իտալական Պորտոֆինո հանգստավայրում՝ ամուսնական երդում տալով իր սիրելիին՝ Blink-182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերին, հայտնում է eonline.com-ը։



Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք պաշտոնապես ամուսնացել էին ԱՄՆ-ում՝ Սանտա Բարբարայում։ Արարողությանը ներկա էին եղել նրանց մտերիմներն ու հարազատները։ Նշվել էր, որ օրեր անց ամուսնական ճոխ արարողություն է սպասվում իտալական Պորտոֆինոյում։ Ինչն էլ արվեց և բավականին ճոխ։



Արարողությունն անցկացվել է Castello Brown պատմական ամրոցում։ 43-ամյա Քորթնին Ֆրանց Շուբերտի Ave Maria-ի հնչյունների ներքո քայլել է դեպի խորանը, իսկ նրա հարսանեկան մինի զգեստը ստեղծել է Dolce & Gabbana-ն՝ ինչպես և նրա առաջին հարսանեկան զգեստը։



Խնջույքը տեղի է ունեցել առանձնատան պարտեզում, որը զարդարված է եղել ոսկեգույն ծաղկամաններում դրված կարմիր վարդերով և տասնյակ մոմերով, միջոցառումը հովանավորել է Dolce & Gabbana նորաձևության տունը՝ բացառիկ գործարքի շրջանակում։



Քորթնիի համար սա առաջին լուրջ հարաբերությունը չէ։ 2006-2015 թվականներին նա քաղաքացիական ամուսնության մեջ էր գործարար Սքոթ Դիսիկի հետ։ Քորթնին և Սքոթն ունեն երեք երեխա։ Նա սիրավեպ է ունեցել նաև բռնցքամարտիկ Յունես Բենջեմի հետ։ Թրևիսի հետ սիրավեպը սկսվել է դեռևս 2020 թվականին, սակայն, որպես զույգ, նրանք իրենց դեբյուտը կատարել են VMA-ի կարմիր գորգին՝ անցյալ տարվա սեպտեմբերին։