Երևանի «Փյունիկը» դարձավ Հայաստանի չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանի «Փյունիկը» դարձավ Հայաստանի չեմպիոն




Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին խաղում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» և 1։0 հաշվով հաղթեց մրցակցին։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն:

Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 2015 թվականին։

31 խաղից հետո ակումբը 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։