«Մենք դատապարտված ենք պառակտման, մենք պատժված ենք իրարով»․ Մկրտիչ Արզումանյանը գրառում է արել

Դերասան Մկրտիչ Արզումանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է․
«Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով»: Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
Իրար լսելու ու ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս:
Մենք դատապարտված ենք պառակտման: Մենք պատժված ենք իրարով»։