2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք




NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2021թ․-ի առավել հետաքրքիր դեպքերը, որոնք արժանի են էկրանավորման։

ԱՄՆ Կապիտոլիումի գրավում



2021 թվականի հունվարի 6-ին ցուցարարների ամբոխը, որն աջակցում էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերին, չարտոնված մուտք գործեց ԱՄՆ Կապիտոլիում։

Քաղաքական դրամա ժանրում շատ լավ ֆիլմ կստացվի։ Սյուժեի կենտրոնում կլինի երիտասարդ քաղտեխնոլոգ: Նրա տեսանկյունից հանդիսատեսին կներկայացվի Միացյալ Նահանգների ընտրական գործընթացի ողջ խորամանկությունը՝ իր բոլոր հետաքրքիր պահերով և մանիպուլյացիաներով: Դրանք, ի վերջո, հանգեցրին Կապիտոլիումի գրոհին, որը դեմոկրատական ​​աշխարհի համար սրբավայր է։

Առաջարկում ենք գլխավոր դերում ընտրել Մայլս Թելլերին: Նա, ով դիտել է «Մոլուցք» ֆիլմը, համամիտ կլինի մեր այն կարծիքին, որ դերասանական առումով որևէ խնդիր չի առաջանա։



ֆիլմի ռեժիսորը կարող է լինել Ռոն Հովարդը, որը նման կինոնկարների անգերազանցելի վարպետ է:



Քաբուլի անկումը



2021 թվականի մայիսի 1-ին թալիբները և նրանց դաշնակիցները լայնածավալ հարձակում սկսեցին հենց այն ժամանակ, երբ Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս էր բերվում:

2021 թվականի օգոստոսի 15-ին կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողության արդյունքում թալիբները գրավեցին մայրաքաղաք Քաբուլը և դրանով իսկ հաստատեցին իրենց իշխանությունը երկրում։

Առաջարկում ենք ռազմական դրամա ժանրի ֆիլմ, որում տեղի ունեցող գործողությունները հանդիսատեսին կներկայացվեն ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակցի աչքերով: Հակառակ տարհանման հրամանին՝ նրանք մնացել են քաղաքում և արել են ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիների օգնեն հեռանալ քաղաքից։

Գլխավոր դերերի համար առաջարկում ենք Մեթյու Մակքոնահիին և Դակոտա Ֆենինգին։ Համոզված ենք, որ այս դերասանները փայլուն կերպով կմարմնավորեն ծայրահեղ իրավիճակում հայտնված վարչության պետի և նրա օգնականի դերերը:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում