Ֆորշը այսօր նշում է տարեդարձը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆորշը այսօր նշում է տարեդարձը



Ֆորշը ծնվել է 1967թ. մայիսի 25-ին՝ Երևանում:

Իրական անունն է Վահան Գեորգիի Գևորգյան:

Ֆորշն ուսանողական տարիներին ջութակահար է եղել, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: Այնուհետև՝ Կոնսերվատորիայի ջութակի բաժնում:

Սկսել է երգեր հեղինակել 1983թ.-ից, իր առաջին ալբոմը թողարկել է 1994թ.-ին՝ «Բարև, իմ սեր» վերնագրով:

Ընդհանուր առմամբ հեղինակել է ավելի քան 50 երգ և թողարկել 6 երաժշտական ալբոմ՝ «Բարև, իմ սեր», «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best» և «Երևանը մենք ենք»:

 
 1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր:

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ` Ն.Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ.Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն:

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում:

Ամենասիրելի ֆիլմն է Ֆելինիի «Ամարկորդ»-ը, ամենասիրելի նկարիչը` Մոդիլիանին:

1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներ ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում:

2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը:

Որոշ ժամանակ աշխատել է Բուենոս Այրեսում` նախ որպես նկարիչ, հետո` որպես ջութակահար:

2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

 
 Ստացել է նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016 թվականին:

2017 թվականին՝ զրույցներից մեկում Ֆորշն անկեղծորեն ասել է. «Ես ապրում եմ իմ ստեղծած մոլորակում, որտեղ ես եմ և․․․իմ տղան, այո՛, մենք այնտեղ երկուսով ենք, ես երջանիկ եմ»: