Սեր էր առաջին հայացքից… Դերասան Արամ Մանուկյանը՝ ավտովթարի զոհ դարձած կնոջ մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սեր էր առաջին հայացքից… Դերասան Արամ Մանուկյանը՝ ավտովթարի զոհ դարձած կնոջ մասին




EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը:

Տեղեկացրել էինք, որ Լիանան մահացել է ավտովթարից:



Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Անապայում: Մեքենան ժայռից գլորվել է ցած:



Նշենք, որ Արամ Մանուկյանը լսարանին հայտնի էր դարձել «Գեներալի աղջիկը» սերիալից:

Նա կնոջ մասին խոսելիս՝ նշում էր, որ սեր էր առաջին հայացքից:



«Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում կնոջս` Լիանային, հանդիպել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ: Կարելի է ասել, որ դա սեր էր առաջին հայացքից:



Կինս շատ խելացի է եւ ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Խանդի տեսարաններ չեն լինում» (Bravo.am):



Նշենք, որ զույգն որդիներ ունի:

Հավելենք, որ ամիսներ առաջ Լիանան կորցրել էր մայրիկին: