Շպռոտն իր աղանդավոր լինելու մասին նոր ու սկանդալային բացահայտումներ է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շպռոտն իր աղանդավոր լինելու մասին նոր ու սկանդալային բացահայտումներ է արել




Երգչուհի Շպռոտն ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որին կից գրառում էր արել և խոստովանել, որ տարիներ առաջ ինքն աղանդավոր է եղել:

 
 «Ես 20 տարի առաջ եղել եմ աղանդավորական, հետո էզոտերիկա եմ ուսումնասիրել՝ իմ կոմֆորտ զոնայում և հիմա վերջապես Աստծո զորությամբ վերադառնում եմ իմ արմատներին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսին․․․»,-խոստովանել էր նա:

 
 Սկանդալային երգչուհին տվյալ թեմայի վերաբերյալ նոր գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:

 
 «Սիրելի «Կյանքի խոսքի» անդամներ հերիքա փիլիսոփայեք իմ էջի քոմմենթներում անձիս վերաբերյալ։ Դուք ինձ չէք փրկել, ինձ Տերնա փրկել։ Ես չեմ ուզում տեսնել Եկեղեցին պառակտված տարբեր խմբակցությունների։ Մենք ունենք մերը ու նույնիսկ եթե մերը հիվանդա, պիտի բուժենք ոչ թե պառակտվենք։ Ես համոզված եմ , որ Կյանքի խոսքում կան շատ Աստծո զավակներ և շատ կուզեմ որ բոլորս համախմբվեք մեր Առաքելականի շուրջ ու մաքրենք էն ինչ կարող ենք մեր աղոթքներով։ Հուսամ իրար հասկացանք: Ես կյանքի խոսքից դուրս եմ եկել տարիներ առաջ, որոշ միջադեպի պատճառով։ Գլխիս թեթև սարքեցին շատ հարգված մարդիկ,ցավոք նրանց հավատացին։ Բայց ես դա համարում եմ մարդկային գործոն ամեն տեղ էլ դա կա։

 
 Բայց ես երիտասարդ էի ու շատ ծանր տարա։ Ունեցել եմ շատ լավ ընկերներ և հարազատներ։ Ես ձեզ սիրում եմ և չարություն չկա սրտումս։ Բայց երանի հասկանաք իմ ասածը պառակտման պահով։ Ես գիտեմ ձեզանից շատերը սրտով մաքուր աղոթողներ եք ես տեսել եմ դա։ Բայց խնդրում եմ ուսումնասիրեք ՊԱՌԱԿՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՍԵՂԾՈՂՆԵՐԻՆ։ Այո Խոսքի ծարավ է մեզ մոտ, ինձ մոտ էլ է եղել դա պատճառը, որ ես եղել եմ Կյանքի Խոսքից։ Ես փնտրել եմ, թակել եմ հետո հեռացել, հետո նորից վերադարձել։ Պառակտում ասելով, ի նկատի չունեմ ագրեսիա։ Չէ քավ լիցի, դուք ագրեսիվ չէք։ Բայց ըստ իս եթե քո ունեցածը փտումա, չպիտի դեն նետես։ Պիտի մնաս, միաբանվես ու էտ ձեր սիրուն աղոթքները մի բան ամբողջ ազգով հնչեցնենք մի տեղ։

 
 Մի ամբողջ ազգ իրեն համարումա Առաքելական։ Դուք էլ եթե կարդում եք Հայկական Աստվածաշունչ դա մեր Առաքելական Եկեղեցու շնորքնա։ Էլ ոնց բացատրեմ, երբ ասում եմ աղանդ չեմ ուզում վիրավորեմ, աղանդ ասելով ՝ ի նկատի ունեմ Պառակտված…Եվ մի հարց եմ ուզում ձեզ տալ՝ Եթե Առաքելական եկեղեցին ապաշխարհի ու սկսի Աստծո Կենդանի խոսքը քարոզել մատչելի, առանց կոռուպցիայի, դուք կգա՞ք հետ Առաքելականի, կերգեք հայկական պատարագի փառաբանություն: Թե անպայման պիտի ամերիկական լինեն երգերը, մերը լավը չի՞, հինա՞: Կգա՞ք»: