Լրահոս

Քիմ Քարդաշյանն իր ընտանիքից ներողություն է խնդրել նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի պատճառով




«Քարդաշյան ընտանիք» շոուի նոր էպիզոդում Քիմ Քարդաշյանը ներողություն է խնդրել ընտանիքից այն պատճառով, թե ինչպես է իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, տարիներ շարունակ վերաբերվել նրանց։ Քիմը նշել է, որ մարդիկ իրենց ընտանիքին անհարգալից են վերաբերվում, եւ դրա նրանց ցավ է պատճառում։

«Դու նրա երեխաների մայրն ես ու փորձել ես հասկանալ նրան։ Մի օր ձեր երեխաները կհասկանան դա»,- նշել է Քիմի մայրը՝ Քրիս Ջենները։

Քիմը նշել է, որ երբեք չի իջնի նախկին ամուսնու մակարդակին եւ ենթադրել է, որ Քանյեի պահվածքին նախորդել է նրա պայքարը երկբեւեռ խանգարման դեմ եւ իրենց բաժանումը։ «Ես այնքան երկար եմ պաշտպանել նրան, բայց ես ինձ խոստացել եմ, որ երբեք թույլ չեմ տա, որ դա կրկին տեղի ունենա ձեզ հետ»,- հավելել է Քիմը։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում