Մահացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան




67 տարեկանում մահացել է դերասան Ռեյ Լիոտան։ Նա մահացել է մայիսի 26-ին քնած ժամանակ, նշում է Deadline-ը։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

Վերջին ստեղծագործությունները, որոնցում Լիոտային հաջողվել է նկարահանվել «Նյուարքի բազմաթիվ սրբերը», «Ամուսնական պատմություն» եւ «Առանց կտրուկ շարժումների» ֆիլմերն են։ Նա ավարտել էր ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսի նոր ֆիլմի նկարահանումները եւ պետք է հանդես գար ժապավենում, որտեղ նկարահանման հրապարակում նրան ընկերակցելու էին Դեմի Մուրը եւ Մարգարեթ Քուալլինը։

Ռեյ Լիոտան (Ռեյմոնդ Ջուլիան Վիցիմարլի․ անունը ծնվելու ժամանակ) ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Նյուարք քաղաքում։ Ռեյը, վեց ամսում որդեգրվելով Մերի եւ Ալֆրեդ Լիոտաների կողմից, 2000-ականներին փնտրել է իր կենսաբանական մորը: