Աղբյուր. Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտերի» համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աղբյուր. Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտերի» համար




«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Ինտեր»՝ տեղեկացնում է իտալական Calciomercato պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միլանյան թիմի տնօրեն Ջուզեպե Մարոտան պայմանավորվածություն է ձեռք բերել Հենրիխի ներկայացուցիչների հետ: Ֆուտբոլիստը տարեկան 3 միլիոն եվրո կվաստակի «Ինտերում»:

Իտալական լրատվամիջոցը հավելում է, որ շուտով Հայաստանի հավաքականի նախկին ավագը բուժզննում կանցնի «Ինտերի» համար: Մխիթարյանի՝ հռոմեական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է հունիսին: