Մահացել է «Depeche Mode» խմբի ստեղնահար Էնդի Ֆլեթչերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Depeche Mode» խմբի ստեղնահար Էնդի Ֆլեթչերը




60 տարեկանում կյանքից հեռացել է «Depeche Mode» երաժշտական խմբի համահիմնադիրներից մեկը՝ Էնդի Ֆլեթչերը, հայտնում է խմբի պաշտոնական էջն Ինստագրամում։

«Մենք ցնցված ենք եւ վշտացած մեր թանկագին ընկեր, ընտանիքի անդամ եւ գործըներ Էնդի Ֆլետչերի անժամանակ մահվան պատճառով։ Մեր սրտերն ընտանիքի հետ են, եւ մենք ձեզ խնդրում ենք հիշել նրանց մասին եւ այս բարդ ժամանակում հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։


Էնդի Ֆլեթչերը, որն առավել հայտնի է Ֆլետչ անունով, ծնվել է 1961թ․-ի հուլիսի 8-ին Նոթինգեմ քաղաքում՝ Անգլիա։ 1980թ․-ին Բազիլդոն քաղաքում հանդիպել է Մարտին լիմ Գորին, որի ու նրա ընկերոջ՝ Վինս Քլարկի հետ հիմնել են «Composition of Sound» խումբը։ Նույն տարվա վերջին խումբ է ընդունվել նաեւ Դեյվ Գանը։ Հենց նա էլ առաջարկել է խումբը վերանվանել «Depeche Mode»։