Նորածին որդու մահվանից հետո Ջորջինա Ռոդրիգեսն առաջին անգամ ներկայացել է հանրությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նորածին որդու մահվանից հետո Ջորջինա Ռոդրիգեսն առաջին անգամ ներկայացել է հանրությանը




«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նորածին որդու մահվանից հետո առաջին անգամ ներկայցել է հանրությանը։ Մոդելը մասնակցել է Կաննի կինոփառատոնին, հայտնում է The Sun-ը։

Ռոնալդուի կինն ամբողջությամբ սեւ հագուստ է ընտրել՝ կերպարն ամբողջացնելով վառ աքսեսուարով։ Ռոդրիգեսն ընտրել էր Hermès-ի վառ նարնջագույն պայուսակն ու բարձրակրունկ կոշիկներ։




Ապրիլին Ռոնալդուի եւ Ռոդրիգեսի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Զույգը պատրաստվում էր երկվորյակների ծնունդին, սակայն նրանց որդին ծննդաբերության ժամանակ մահացել է։ Նրանք դստերը տվել են Բելա Էսմերալդա անունը։