Հարություն Մովսիսյանն աջակցում է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարություն Մովսիսյանն աջակցում է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին




Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին իր բնակարանի պատշգամբից աջակցել է նաև հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը:

Նա պարզել է Հայաստանի դրոշը:

Հավելենք, որ տարեվերջին Հարություն Մովսիսյանն այլ կարծիք ուներ Փաշինյանի մասին:

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին ու հասարակության որոշ շրջաններում ձևավորված դժգոհության ալիքին, հարցազրույցներից մեկում ասել էր.

«Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան… Սակայն եթե էս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ լավ կընթանա: Նա երդվյալ տղա է, ասում է, որ եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք… Չի ասում, որ հավերժ է եկել իշխանության»:

Նա հավելել է, որ ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի…

Անդրադառնալով նախորդ իշխանություններին նա ասել է. որ նրանք ժողովրդի շրջանում լավ տպավորություն չեն թողել, իսկ Փաշինյանի հետևում կանգնած է ամբողջ հայ ազգը:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ «Դիմադրություն» շարժումը հանրահավաքներ է իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

Դրանց որպես կանոն հաջորդում են երթերը:

Պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: