Սուրբ Պատարագ մատուցվեց Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուրբ Պատարագ մատուցվեց Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին




Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ Պատարագ է մատուցվել։

Այսօր այն հնչեց կրկին, առիթը՝ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Պատարագ մատուցեց, որին ունկնդիր եղան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այլ պաշտոնյաներ և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:


Պատարագին հաջորդեց Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն կատարվեց Սուրբ Խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով, Չինարիի համայնքապետարանին հարակից տարածքում: Ի դեպ, «Խորանաշատի Ավետարանը» (1224թ.): Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:



Օրն ամփոփվեց հոգևոր երաժշտությամբ: Երեկոյան, Չինարի գյուղի մշակույթի տանը ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու Երևանի Պետական Կամերային երգչախմբի հոգեթով կատարումները: