Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում




Տիմատին եւ նրա նախկին ընկերուհին՝ Ալյոնա Շիշկովան, զբաղված մարդիկ են, ուստի դստեր դաստիարակության հարցում նրանց օգնում է ռեփերի մայրը։ Սիմոնա Յունուսովան զբաղվում է թոռնուհու ինքնազարգացմամբ եւ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է նրա հետ։ 8 տարեկան Ալիսան սովորում է անգլերեն եւ հիանալի լողորդ է։



Իսկ վերջերս Սիմոնան հայտարարել է, որ իր թոռնուհին նոր հոբբի ունի։ Ռեփերի մայրը պատմել է, որ աղջիկն այժմ զբաղվում է դերասանական գործունեությամբ եւ նույնիսկ նկարահանվել է ֆիլմում։

«Երեկ ես եւ Ալիսան օդանավից անմիջապես գնացինք դիմակահանդեսի: Մեզ համար առաջին հոսքը մոտենում է ավարտին։ Անկեղծ ասած՝ ցավալի է, քանի որ զարմանալիորեն մեկ ընտանիք ենք դարձել։ Բայց առջեւում դիպլոմային աշխատանքն է ու շատ այլ հետաքրքիր բաներ»։ Յունուսովան կիսվել է երկրպագուների հետ:


Աղբյուրը՝ PeopleTalk