ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնիները ֆոտոշարք են իրականացրել նույն ոճով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնիները ֆոտոշարք են իրականացրել նույն ոճով




Օրեր առաջ լրագրող և հաղորդավար Մհեր Բաղդասարյանը Միացյալ Նահանգներում կազմակերպել էր տոնակատարություն «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակի կապակցությամբ: Տոնակատարությանը ներկա են եղել ԱՄՆ-ում բնակություն հաստատած մի շարք հայ հայտնիներ, մասնավորապես Էմմին, Անի Երանյանը, Հրաչ Մուրադյանը, Մերի Մակարյանը, Գոռ Եփրեմյանը, Խաչենցը, Մարտա Կիրակոսյանը, Սարգիս Գրիգորյան, Մենչը, Շպրոտը, Անժելա Սարգսյանը, Գայանե Ասլամազյանն ու Շուշան Թովմասյանը:

Հայտնիները տոնակատարության ընթացքում կատարել են իրենց հայտնի երգերը, հանդես եկել ելույթներով և շնորհավորանքներով:

Տոնակատարությանն ընդառաջ ինստագրամյան իրենց էջերում նրանք ներկայացրել են միանման ֆոտոշարք, որտեղ երևում է իրենց «2 ես-ը»:









Լուսանկարներ՝ Աննա Դալաքյան