Սալահի գոլը լավագույնն է ճանաչվել ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի լավագույն գոլ:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել էր Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում (2021 թվականի հոկտեմբերի 3-ին) և ավարտվել ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում հաղթող են ճանաչվել «քաղաքաբնակները»: Մերսիսայդցիները զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը՝ Գվարդիոլայի սաներին զիջելով ընդամենը 1 միավորով:

ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում հաղթող են ճանաչվել «քաղաքաբնակները»: Մերսիսայդցիները զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը՝ Գվարդիոլայի սաներին զիջելով ընդամենը 1 միավորով:

2021/22 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում 29-ամյա Սալահն անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 16 ասիստի հեղինակ: