Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է. նա շանս չտվեց մրցակցին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է. նա շանս չտվեց մրցակցին




Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընթացում է մրցումային 6-րդ օրը:

63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մենամարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ:

Հայ բռնցքամարտիկը համոզիչ հաղթանակ տոնեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մենամարտելու է նաև Նարեկ Մանասյանը (92 կգ)։